ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը մշակվում են

Կլինիկական ուղեցույցները և գործելակարգերը մշակվում են
26.01.2017 | 14:07

Հայաստանի առողջապահության համակարգում առկա խնդիրների լուծման, առաջնահերթ նպատակները և ծրագրերը հստակեցնելու, ինչպես նաև առանձին ոլորտների գործունեության բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով 2016թ. հոկտեմբերին ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովներից մեկը մշակում է կլինիկական ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը։

Մեր երկրում կլինիկական մի շարք մասնագիտությունների գծով, իհարկե, առկա են բժշկական ուղեցույցներ և գործելակարգեր։ Սակայն, փորձագետներն այն կարծիքին են, որ դրանք արմատական արդիականացման և ապացուցողական բժշկության վրա հիմնված միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու կարիք ունեն։
Առաջնահերթությունը տալով առավել տարածված հիվանդություններին և վիճակներին` առաջընթաց է ապահովվել հատկապես սրտաբանության, անզգայացման և ինտենսիվ թերապիայի, ուռուցքաբանության, գինեկոլոգիայի և մանկաբարձության, մանկական ուրոլոգիայի, մանկական օնկոհեմատոլոգիայի ոլորտներում։ Գլխավոր մասնագետների աշխատանքային խմբերը ծավալուն աշխատանք են իրականացրել գերակա այս ուղղություններում նորմատիվային փաստաթղթերի մշակման և ներդրման նպատակով։ 35 կլինիկական մասնագիտությունների ուղղությամբ արդեն իսկ թարգմանված 80 կլինիկական ուղեցույցներից և գործելակարգերից ներկայումս տեղայնացվում է 15-ը։


Առանձին մասնագիտությունների ուղղությամբ, մասնավորապես` ճառագայթաբանական ախտորոշման և ռևմատոլոգիայի, գործընթացում ընդգրկվել են նաև մասնագիտական ասոցիացիաները։
Հանձնաժողովը, որը ղեկավարում է «Վարդանանց» ՆԲԿ-ի տնօրեն և «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման ծառայության գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը, պարտավորվել է առաջին փուլում` մինչև 2017 թվականի հոկտեմբեր, ավարտին հասցնել բժշկական 200 ուղեցույցի և պացիենտի վարման 100 գործելակարգի մշակումը։ Մինչև համակարգում ներդրվելը դրանք կքննարկվեն մասնագիտական ասոցիացիաներում, կանցնեն լեզվական և իրավաբանական փորձաքննություն։


Նշենք, որ սա մշտական գործընթաց է, քանի որ բժշկագիտության զարգացմանը զուգընթաց այդ փաստաթղթերը պարբերաբար թարմացվում են։

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ